Նշանավոր հոլիվուդյան դերասան եւ Քալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը խոստովանել է, որ հարաբերություններ է ունեցել ոչ միայն տնային տնտեսուհու հետ, այլ կնոջը` Մարիա Շրայվերին դավաճանել է նաեւ մինչեւ ամուսնությունը: Ճիշտ է, նրա խոսքով, դա միայն լավ է անդրադարձել իրենց հարաբերությունների վրա:
Վերջերս լույս է տեսել դերասան եւ քաղաքական գործիչ Շվարցենեգերի «Հիշել ամենը» հիշողությունների գիրքը: Ամեն ինչից զատ, այնտեղ տեղ է գտել նաեւ Առնիի եւ Սիլվեստր Ստալոնեի ապագա կնոջ` դանիացի դերասանուհի եւ մոդել Բրիջիտ Նիլսենի սիրավեպի պատմությունը, երբ նա արդեն ապրում էր Մարիա Շրայվերի հետ:
Հեռավոր 1985 թ-ին Շվարցնեգերը եւ Նիլսենը միասին նկարահանվել են «Կարմրագլուխ Սոնյա» ֆիլմում: Նրանց հարաբերությունները սկսվել են նկարահանման հրապարակում, սակայն Նիլենը նշում է, որ նա չի իմացել Առնոլդի եւ Շրայվերի միջեւ լուրջ հարաբերություններ մասին, գրում է «Ատմոսֆերան»:
Հետագայում Բրիջիտը դարձել է Ստալոնեի կինը, իսկ Առնոլդը առաջարկություն է արել Մարիային: Առնիի գրքում վստահեցվում է, որ Նիլսենի հետ թեեւ սիրավեպի շնորհիվ, նա հասկացել է, թե որքան թանկ է իր համար Շրայվերը:
Գրքում Շվարցենեգերը պատմել է նաեւ կողմնակի այլ պատմություններ, ինչպիսին օրինակ տնային տնտեսուհու հետ սիրավեպի եւ նրանից ապօրինի երեխա ունենալու պատմությունն է:




























