Ֆրանսիայի դատախազությունը փակել է բռնաբարության գործը, որում մեղադրվում էր ԱՄՀ – ի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը: Ստրոս-Կանի դեմ նախկինում ցուցմունք տված կինը սեպտեմբերին փոխել է իր ցուցմունքը` նշելով, որ իր նկատմամբ հանցավոր գործողություներ չեն իրականացվել, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»` վկայակոչելով AFP-ն:
Հիշեցնենք, որ 2012 թ-ին ֆրանսիական Լիլ քաղաքի դատախազության կողմից հետաքննություն է սկսել խմբակային բռնաբարության գործով, որում կասկածվում է Ստրոս-Կանը եւ մի շարք այլ պաշտոնյաներ:
Ստրոս-Կանը դեռեւս մեղավոր է համարվում նաեւ Փարիզում եւ այլ քաղաքներում բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ երեկույթների համար լիլյան Carlton հյուրանոցից մարմնավաճառներ մատակարարելու գործով, որի համար դատարանը նախատեսում է 20 տարվա ազատազրկում: Այս հայցով դատարանը իր վճիռը կահյտնի նոյեմբերի 28-ին:




























