Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում՝ թիվ 11 տան մոտակայքում, այրվում է չգործող կրպակ: Այս մասին Արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգը ստացել է հոկտեմբերի 2-ին, ժամը 14.29-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.53-ին, մարվել՝ 15.08-ին: Ամբողջությամբ այրվել է Հ.Հովհաննիսյանին պատկանող փայտյա տնակը՝ 6քմ եւ 2000քմ մակերեսով խոտածածկ տարածք:





























