Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը Apple-ի ղեկավար Թիմ Կուկից iPhone 5 սմարթֆոն է նվեր ստացել: Այդ մասին Ցուկերբերգը պատմել է NBC-ի թղթակից Մեթ Լոուերին:
Վերլուծաբանները կարծում են, որ Apple-ի նման քայլը վկայում է Facebook-ի ղեկավարի՝ որպես կարեւոր բիզնես գործընկերոջ նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին:
Ինչպես գրում է Apple Insider-ը, Apple-ը նախորդ ամիս ներկայացրել էր iPhone 5-ը:
Օգտվողը կարող է մեկ հպումով միավորել կոնտակտների ցուցակները, սոցկայքում տեղադրել լուսանկարներ, իսկ Siri-ի օգնությամբ կարելի է թարմացնել Facebook-ի ստատուսը կամ էլ նկար հրապարակել:
Facebook-ի բաժնետոմսերի արժեքը iPhone 5-ի ներկայացնելուց հետո աճել է Nasdaq բորսայում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
iPhone 5-ի վաճառքն սկսվել է սեպտեմբերի 21-ից, այժմ այն վաճառվում է աշխարհի 31 երկրներում: Առաջին 3 շաբաթում Apple-ն իրացրել է 5 միլիոն սարք:




























