Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին վաճառել է Սարդինիայի Զմրուխտե լողափին գտնվող Certosa ամառանոցը 470 միլիոն դոլարով: Իտալական լրատվամիջոցների տեղեկատվության համաձայն` գնորդը նախկին ԽՍՀՄ պետություններից մեկի ղեկավարն է:

Certosa-ի տարածքում, որը զբաղեցնում է ավելի քան 80 հա տարածք, կան երեք ամառանոցներ, 7 լողավազաններ, 400 տեղանոց ամֆիթատրոն, եւ զբոսայգի, որտեղ կա լիճ, արհեստական հրաբուխներ եւ բացառակի բուսատեսակներ, փոխանցում է «Ռոսբալտը»:

Ինչպես տեղեկացնում է «Վեդոմստին», այս ամառանոցում Բեռլուսկոնին բազմաթիվ հյուրեր  է ընդունել, այդ թվում բրիտանական վարչապետ Թոնի Բլերին, եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: 2004 թ-ին հայտնի է դարձել, որ ամառանոցի բարձրաստիճան հյուրերի համար քարանձավում թունել է բացվել, այնպես որ հյուրերը Բեռլուսկոնիի ամառանոց էին հասնում  ծովից:

Ամառանոցի վաճառքի զրույցները  շրջանառվում են 2009 թ-ից: Ավելի վաղ հաղորդվել էր, որ այն ցանկանում է ձեռք բերել Քաթարի էմիրը եւ Վլադիմիր Պուտինի ընկերներից մեկը` ոմն հաջողակ բիզնեսմեն: