Ադրբեջանական հակահայկական քարոզչությունը երկրից երկինք է տեղափոխվել: Այս անգամ ադրբեջանական լրատվամիջոցների հարձակման թիրախ է դարձել «Սիբիր» ընկերությունը:

Չբավարարվելով քարոզչական հզոր մեքենայով` գործի են դրվել բլոգերները: Ոմն gulustan0,  day.az-ի տեղեկացմամբ, «պեղել է» ադրեջանական քարոզչության համար թանկագին տեղեկատվություն: Պարզվում է, Բաքու-Մոսկվա չվերթների ժամանակ, որոնք իրականացնում են «S7 Airlines» ավիաընկերությունը, երեխաներին ընթերցանության համար առաջարկվում է  Հայաստանի մասին գրքույկներ:

«Զանգի»  սարսափահար եւ զայրացած հեղինակը բացահայտել է, որ գրքույկում ներկայացվում է Հայաստանի եւ հայերի պատմությունը:  Երեւում է, որ Ադրբեջանի «մտածողների» տեսակետից, Հայաստանի մասին հիշեցումը պետք է կտրականապես բացառել, իսկ կյանքի իրավունք ունի  Հարավային Կովկասի պատմության բացառապես ադրբեջանական տարբերակը:

Նշենք, որ «S7 Airlines»-ը (իրավաբանական անվանումը  «Սիբիր»)` երրորդն է Ռուսաստանում: Ընկերությունը իրականացնում է ավիաչվերթներ ԱՊՀ-ի գրեթե բոլոր երկրներում: