Աբխազիայի քաղաքացի, ազգությամբ հայ Ռուզաննա Դանիելյանը, ով ՄԱԿ-ի առաքելության կազմում գտնվում էր Հայիթիում, որտեղ անցած շաբաթ ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել, տարհանվել է աղետի վայրից եւ այժմ գտնվում է Դոմինիկյան Հանրապետությունում:

Աբխազիայի ԱԳՆ տվյալներով, այդ երկրի քաղաքացիներ Ասիդա Պացիան եւ Ռուզաննա Դանիելյանը չեն տուժել երկրաշարժի արդյունքում:

Հիշեցնենք, որ Կարիբյան ավազանի համար աննախադեպ հզոր երկրաշարժը տեղի էր ունեցել Հայիթիում, երեքշաբթի՝ հունվարի 12-ին: 7 բալ ուժգնությամբ առաջին ցնցմանը հետեւել էին 5,9 եւ 5,5 բալանոց եւս երկու ցնցում:

Տարբեր տվյալներով, աղետի պատճառով զոհվել է 50-200 հազար մարդ, տուժածների թիվը հասնում է 3 միլիոնի: