Հայաստանը նոր գրոսմայստեր ունի: ՖԻԴԵ-ի կոնգրեսում, որը տեղի է ունեցել թուրքական Բուրսա քաղաքում, գրոսմայստերի կոչման է արժանացել հայ շախմատիստ Լեւոն Բաբուջյանը: Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը:
Պետք է հույս ունենալ, որ Լեւոն Բաբուջյանը կշարունակի իր ելույթները վերելքով եւ կհասնի նոր հաջողությունների անհատական եւ թիմային պայքարում:




























