Ադրբեջանցի ամենաուժեղ շախմատիստներից մեկը՝ Շահրիյար Մամեդյարովը, հույս է հայտնել, որ իր ազգային հավաքականին կհաջողվի շրջանցել հայ շախմատիստներին, ովքեր ոսկե մեդալներ են նվաճել համաշխարհային վերջին երկու օլիմպիադաների ընթացքում։

«Հայերն ուժեղ թիմ ունեն, այնտեղ է խաղում համաշխարհային աստղ Լեւոն Արոնյանը եւ այլ լավ շախմատիստներ՝ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, լավն է նաեւ պահեստային թիմը։ Նրանք երկու անգամ հաղթել են Օլիմպիադայում։ Այժմ հաղթելու մեր հերթն է»,- Azerisport-ի հետ հարցազրույցում ասել է Մամեդյարովը։

Նշենք, որ շախմատի հաջորդ Օլիմպիադան կանցկացվի 2010թ. սեպտեմբերին՝ Խանտի-Մանսիյսկում։