Արաբական Միացյալ Էմիրությունները ուշադիր հետեւում է հայ-թուրքական հարաբերությունների զարգացման դինամիկային։ Այս մասին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարել է Դուբայի էմիր Մոհամեդ իբն Ռաշիդ ալ Մաքտումը։

Թուրքական Dunya թերթը գրում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները ուշադիր հետեւում է նաեւ Թուրքիայի՝ արաբական աշխարհի հետ ունեցած հարաբերություններին։

Թուրքիայի վարչապետի եւ Մոհամեդ իբն Ռաշիդ ալ Մաքտումի հանդիպումը կայացել է ԱՄԷ-ի մայրաքաղաքում ընթացող «Համաշխարհային էներգետիկայի ապագան» գագաթնաժողովում, որին մասնակցում է նաեւ Հայաստանը։

Պարբերականը բերում է թուրք պաշտոնյայի խոսքերն այն մասին, որ «էներգետիկան չպետք է մրցակցության հարց դառնա երկրների միջեւ, այլ համագործակցության հնարավորություն լինի»։