Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մտադիր է կապվել իր թուրք գործընկերոջ՝ Ահմեդ Դավութօղլուի հետ՝ իր տարակուսանքը հայտնելու եւ պարզելու, թե ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման մեջ թուրքական կողմը որտե՞ղ է տեսել նախապայմաններ եւ ինչո՞վ է այն հակասում արձանագրությունների հիմնարար նպատակին:
Մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ կողմից այսօր՝ հունվարի 19-ին տարածված այն հայտարարությունը, որ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից 2010թ. հունվարի 12-ին կայացված որոշումը պարունակում է նախապայմաններ, որոնք "հակասում են արձանագրությունների «հիմնարար նպատակներին», Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ասել է. «Հուսով եմ, որ նման հայտարարությամբ թուրքական կողմը չի փորձում արդարացնել իր կողմից նախապայմաններ առաջադրելու շարունակական փորձերը եւ քողարկել արձանագրությունների վավերացման գործընթացի անհարկի ձգձգումը»:




























