Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը մասնակցելու է «Ամբեր» շախմատային մրցաշարին, որ կայանալու է ֆրանսիական Նիցցա քաղաքում՝ մարտի 12-ից 25-ը: Այդ մրցաշարը հատկանշական է նրանով, որ մասնակիցներն իրար դեմ խաղում են երկու պարտիա՝ կույր եւ արագ շախմատ:
Արոնյանը խաղալու է այնպիսի շախմատիստների հետ, ինչպիսիք են՝ Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Բորիս Գելֆանդ (Իսրայել), Վուղար Հաշիմով (Ադրբեջան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Ռուսլան Պոնոմարյովը (Ուկրաինա), Ալեքսանդր Մորոզեւիչը (Ռուսաստան), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Լենյեր Դոմինգեսը (Կուբա), Յան Սմիթսը (Հոլանդիա):
Հիշեցնենք, որ հայ գրոսմայստերը նվաճել էր «Ամբեր-2009»-ի հաղթողի կոչումը:




























