Հունվարի 19-24-ը Տալլինում կայանալու է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Մեր հանրապետությունն այդ մրցաշարում ներկայացնելու է Պիեռ Բալյանը, որ ապրում եւ մարզվում է Լոս-Անջելեսում: Այդ մասին հաղորդում է Sportinfo.am կայքը: Հայ մարզիկը Էստոնիայի մայրաքաղաքում իր ելույթները կսկսի հենց այսօր:

Հիշեցնենք, որ 25-ամյա գեղասահորդը հայկական դրոշի տակ առաջին անգամ հանդես է եկել Գերմանիայի միջազգային մրցաշարում, որտեղ զբաղեցրել է վերջին տեղը: