Այսօր լրանում է Հայիթիի սարսափելի երկրաշարժի մեկ շաբաթը: Փլատակների տակից դուրս են բերվել ընդամենը 90 կենդանի մարդ:
Հզոր ստորգետնյա ցնցումների պատճառով, որ հողին հավասարեցրին հանրապետության մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսը, վերջին տվյալներով մահացել է 200 հազար մարդ, 250 հազարը տուժել են, իսկ 1,5 մարդ մնացել են անտուն:
Ներկայումս ՄԱԿ-ի Վարչությունը փրկարարական առաքելություն է իրականացնում երկրներում, որին մասնակցում են փրկարարների 52 միջազգային թիմեր, ներառյալ՝ 1820 մարդ եւ 175 շուն, հաղորդում է «Վեստին»: Զոհերն այնքան շատ են, որ նրանց թաղում են եղբայրական գերեզմանոցներում: Քաղաքներում մոլեգնում է դիակապտությունը:
Լեոգան քաղաքում, որ գտնվում է մայրաքաղաքից 19 կմ հեռավորության վրա, վնասվել են շենքերի 90 տոկոսը:
Երկրում արտակարգ դրություն է հայտարարվել, որ կձգվի միչեւ հունվարի վերջ, իսկ հայտարարված ազգային սուգը՝ մինչեւ փետրվարի 17-ը:
Հիշեցնենք, որ Կարիբյան ավազանի համար սարսափելի այդ երկրաշարժը տեղի է ունեցել Հայիթիում՝ հունվարի 12-ին: 7 բալ ուժգնությամբ առաջին ցնցմանը հաջորդել են եւս երկու ցնցում: Երկրի կառավարության տվյալներով, զոհերի թիվը կարող է հասնել կես միլիոնի:




























