Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին պահանջել է, որ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումից հետո Թուրքիայի իշխանությունները խորհրդարանից հետ կանչեն արձանագրությունները եւ թուրք ժողովրդից ներողություն խնդրեն։

Դեւլեթ Բահչելին ավելի վաղ հայտարարում էր, որ իրենք խորհրդարանում դեմ են քվեարկելու արձանագրություններին՝ քանի չի լուծվել Ղարաբաղի խնդիրը։ Թուրք ազգայնական գործիչը նաեւ քննադատում էր Էրդողանին՝ ստորագրված արձանագրություններում պատմական ենթահանձնաժողովի ստեղծման կապակցությամբ:

Թուրք ազգայանական գործիչը նաեւ քննադատում էր Էրդողանին՝ ստորագրված արձանագրություններում պատմական ենթահանձնաժողովի ստեղծման կապակցությամբ, հարցնելով, թե այդ հանձնաժողովը քննարկելու է Արեւմտյան Հայաստանը Արեւելյան Թուրքիա՞ է, թե՞ ոչ, եւ ո՞ւմ է պատկանում Արարատ լեռը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ն հունվարի 19-ին հայտարարություն էր տարածել, որում նշել էր, թե հայ-թուրքական արձանագրությունների՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանության մասին Հայաստանի ՍԴ ընդունած որոշումը՝, հակասում է «արձանագրությունների ոգուն եւ բովանդակությանը եւ անընդունելի նախապայմաններ են պարունակում»:

«Հուսով եմ, որ նման հայտարարությամբ թուրքական կողմը չի փորձում արդարացնել իր կողմից նախապայմաններ առաջադրելու շարունակական փորձերը եւ քողարկել արձանագրությունների վավերացման գործընթացի անհարկի ձգձգումը»,- ասել էր Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, որը այսօր՝ հունվարի 20-ին զանգահարել եւ իր տարակուսանքն է հայտնել Ահմեդ Դավութօղլուին՝ Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել սպառնալիքով, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը չփոփոխելու դեպքում՝ խնդիրներ կառաջանան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում։