Բրազիլիայում կազմակերպված բեռնատար մեքենաների ավտոմրցույթում սարսափելի ավտովթար է տեղի ունեցել։
Մրցարշավի ժամանակ Դիումար Բուենոյի վարած բեռնատարի արգելակները խափանվել են, որի պատճառով մեքենան դուրս է եկել ճանապարհից եւ անիվներից կազմված պատը ճեղքելով՝ վայր ընկել 15 մետր բարձրությունից։
Վարորդը կենդանի է մնացել՝ ստանալով կոտրվածքներ արմունկի եւ դաստակի հատվածում։


























