«Popok» գովազդային միջազգային փառատոնը կբացվի հոկտեմբերի 25-ին։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին փառատոնի մամուլի ծառայությունից, թվով 3-րդ փառատոնին այս տարի մասնակցում են գովազդի եւ մարկետինգի մասնագետների մոտ 20 երկրներից։

Մասնագետների մաստեր-կլասերը գնահատելու է ոլորտի ճանաչված մասնագետներից կազմված ժյուրիի կողմից։ Դրա կազմում ընդգրկվել են Անդրեյ Լոնգվինը՝ Ռուսաստանից, Վլադ Սավելեւը՝ Բելառուսից, Անդրեյ Տարականովը՝ Ռուսաստանից, Վյաչեսլավ Ֆոկինը՝ Ոիկրաինայից, Վախթանգ Վախթանգիշվիլին՝ Վրաստանից, Հենդի Գյուլերը՝ Թուրքիայից, Եվգենի Պրիմաչենկոն՝ Նիդերլանդներից եւ այլք։

«Այս անգամ եւս փառատոնի մասնակիցները խոսելու են գովազդի ե մարկետինգի տենդենցների եւ նորամուծությունների մասին։ Կարծում ենք, որ հայաստանցի մասնագետների եւ ուսանողների համար փառատոնը լավ հնարավորություն է «առաջին ձեռքից» իմանալ այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում գովազդում եւ մարկետինգում»,- նշել է «Popok» գովազդի միջազգային փառատոնի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։

Տեղեկացնենք, որ փառատոնը կտեւ 3 օր։ Մասնակիցների մաստեր-կլասներին արդեն մասնակցելու ցանկություն են հայտնել մոտ 50 ընկերություններ, որոնց զգալի մասը արտասահմանից են։