Հոկտեմբերի 24-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության քրեական հետախուզության  գլխավոր վարչության ծառայողները  Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 23-րդ փողոցից  բերման են ենթարկել 1974 թ. ծնված, նախկինում դատված Արթուր Հ.-ին, որը ս/թ հուլիսի 26-ից  ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: