Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այցելել է Խանջյան փողոցում փլուզումից տուժածներին: Վարչական շրջանի ղեկավարը անհատապես զրուցել է տուժածների հետ՝ նշելով որ, ցավոք նման իրավիճակներից ոչ ոք ապահովագրված չէ, եւ որ հիվանդանոցում ջանք չեն խնայում նրանց շուտաթույթ ապաքինման համար:
Արա Սադոյանը զրուցել է նաեւ բժիշկների հետ` տեղեկանալով, որ կատարվում է անհրաժեշտ բոլոր հետազոտություններ եւ բժշկական միջամտությունները:
Տեղեկացնենք նաեւ, որ տուժածների բուժման ընթացքը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարության եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրինության անմիջական հսկողության ներքո:































