Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն, այսօր` հոկտեմբերի 26-ին, ստորագրել է «Մեգաէներջի» ՍՊԸ-ին «Խաչաղբյուր-2» ՀԷԿ-ի շինարարության համար տրված փորձագիտական դրական եզրակացությունը:
Նախարարի հրամանի համար հիմք են ծառայել հատուկ աշխատանքային խմբի նախօրեին արած առաջարկությունները: Ըստ այդմ` «Մեգաէներջի»-ն ՀԷԿ-ի շինարարության ընթացքում շեղվել է նախագծից: Մասնավորապես` ջրառի եւ ջրահեռացման կետերը կապող ճանապարհի երկայնքով իրականացրել է ծառահատումներ, ինչի իրավունքը չուներ:
Աշխատանքային խումբը նշել է, որ հնարավոր չէ պարզել, թե արդյոք փոքր ՀԷԿ-ի շինարարությունը տեղի է ունենում «Իջեւան» եւ «Արջատխլենի» արգելավայրերի տարածքներում, քանի որ այդ արգելավայրերի սահմանները հաստատված չեն:
Նշենք, որ «Խաչաղբյուր-2» փոքր հէկ-ի կառուցումը հարուցել է հարակից Ենոքավան եւ Գետահովիտ համայնքների բնակիչների դժգոհությունը, քանի որ շինարարական աշխատանքների ընթացքում ցամաքել է գյուղերը սնուցող խմելու ջրի աղբյուրը, գետում անհետացել են ձկները:





























