Երեւանի տարածքում «Գաջ» փակ բաժնետիրական ընկերությունը ցանկանում է շահագործման հանձնել գիպսատար կավերի 2 նոր հանքավայր` Ջրվեժում եւ Սարի թաղում: ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքէջում տեղակայվել են այդ հանքավայրերի շահագործման փորձաքննության նախագծերը:

Ըստ նախագծի` պետք է լինեն հանքերը պետք է շահագործվեն բաց եղանակով: Սակայն ներկայացված նախագծում նշված է, որ հանքարդյունահանման աշխատանքների ժամանակ շրջակա միջավայրին վնաս չի սպառնում: Հանքավայրի տարածքում բացակայում է բուսականությունը, գետային ցանցերը, շինարարական կառույցները եւ հուշարձանները: Միակ բնապահպանական վտանգը փոշու օջախների առաջացնում է:

Սակայն փորձագիտական եզրակացությունում անտեսվել է այն փաստը, որ նշված տարածքները (հատկապես Շոռբուլախի եւ Ողջաբերդի մոտ) հանդիսանում են ակտիվ սողանքային գոտիներ:

Գիպսատար կավերն իրենց քիմիական կազմով եւ ֆիզիկամեխանիկական հատկություններով պիտանի են գաջի եւ ցեմենտի արտադրության համար: