Սեպտեմբերի 7-ին մի քաղաքացի զանգահարել էր ոստիկանության Կենտրոնականի բաժին եւ հայտնել, որ Խանջյան փողոցում գտնվող «Շախմատի տան» հետնամասում 7,62 մմ տրամաչափի գնդացիր է թողնում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե  դատաձգաբանական փորձաքննության եզրակացությամբ պարզվել է, որ գնդացիրը կրակելու համար պիտանի է:

Հոկտեմբերի 26-ին պարզվել է, որ այդ գնդացիրը 2003 թ. ապրիլի 7-ից ՌԴ Տվերի մարզի իրավապահների կողմից գտնվել է հետախուզման մեջ:

Կատարվում է հետաքննություն: