Հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովի 334 սենյակում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե լսումները կայանալու են Հայաստանի կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: