Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ժամը 19.24-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Անդրանիկի փողոցի թիվ 131 շենքի 34-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:

Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» եւ «1-03» ծառայությունների դիսպետչերները: փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջարանում հայտնաբերվել է 59-ամյա Դերենիկ Լոբյանի դին: Մահվան պատճառների մասին ոչինչչի հաղորդվում: