Սյունիքի մարզում գրանցված կայծակի արդյունքում ճոպանուղին ընթացքում կանգնել է: Ինչպես հայտնում են «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրինությունից, անմիջապես միացվել է ճոպանուղու ձեռքով շահագործման համակարգը՝ խցիկներում գտնվող 37 ուղևորների տարհանումը կազմակերպելու համար:
Ներկայումս խցիկները գտնվում են կայաններից անվտանգ հեռավորության վրա և ԱԻՆ Փրկարար ծառայության և վերապատրաստված մասնագետների օգնությամբ տարհանվում են բոլոր ուղևորները: Թեև նրանց որևէ վտանգ չի սպառնում, սակայն այստեղ են նաև ոստիկանության, շտապօգնության աշխատակիցները: Այս պահի դրությամբ խցիկներից մեկի բոլոր ուղևորները տարհանված են:
«ՏաԹևեր» ճոպանուղու տնօրինությունը հաղորդում է, որ պարբերաբար թարմացված տեղեկություններ կտրվի «ՏաԹևեր» ճոպանուղում տեղի ունեցող իրավիճակի մասին:





























