Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն`
ա) գիտամանկավարժական աշխատանքի փորձ
բ) գիտությունների դոկտորի գիտական աստիճան եւ պրոֆեսորի գիտական կոչում,
գ) ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
դ) ռեկտորի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, կրթության եւ գիտության ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն եւ այլ իրավական ակտեր),
Մրցույթը տեղի կունենա 2012 թվականի դեկտեմբերի 17-ին, ժամը 12.00-ին Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:





























