Այսօր հերթական վրաերթն է տեղի ունեցել Լոռիի մարզում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, դեռեւս չպարզված մակնիշի ավտոմեքենան Լոռիի մարզի Բազում գյուղում վրաերթի է ենթարկել 92-ամյա Դուխիկ Հակոբյանին: Նա մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են ծանր: Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանները` Մարտիկ Բալայանի գլխավորությամբ:

Մեր տեղեկություններով` Դուխիկ Հակոբյանի որդին, ականատես լինելով կատարվածին, ինքնավնասում է կատարել, ձեռքով հարվածել է ապակիններին եւ կտրել ձեռքի երակները: Նա եւս գտնվում է Վանաձորի բժշկական կենտրոնում:

Մանրամասներն`  առաջիկայում