Պարզվել է այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Լոռիի մարզի Բազում գյուղում 92-ամյա կնոջը վրաերթի ենթարկած անձի ինքնությունն ու մեքենան: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, վրաերթը կատարել է Լոռիի մարզի Սպիտակ քաղաքի բնակիչ, 1990թ-ին ծնված Հակոբ Ալջանը, իր վարած Վազ-21011 մակնիշի 39 ԼԼ 010 համարանիշի մեքենայով: Վրաերթն իրականացնլուց հետո վարորդը մեքնասյով դեպքի վայրից դիմել էր փախուստի: Կարճ ժամանակ անց մեքենան հայտնաբերվել է դեպքի վայրից քիչ հեռու:
NEWS.am-ի Լոռիի թղթակց հետ զրույցում Վանաձորի բժշկական կենտրոնից հայտնել են, որ 92-ամյա Դուխիկ Հակոբյանի վիճակը ծանր է, եւ նա մինչ այս պահը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, այսօր հերթական վրաերթն է տեղի ունեցել Լոռիի մարզում: «ՎԱԶ-21011» մակնիշի 39 ԼԼ 010 համարանիշի ավտոմեքենան Լոռիի մարզի Բազում գյուղում վրաերթի է ենթարկել 92-ամյա Դուխիկ Հակոբյանին: Նա մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են ծանր: Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանները` Մարտիկ Բալայանի գլխավորությամբ:
Մեր տեղեկություններով` Դուխիկ Հակոբյանի մոտ 40-45 տարեկան որդին, ականատես լինելով կատարվածին, ինքնավնասում է կատարել, ձեռքով հարվածել է ապակիններին եւ կտրել ձեռքի երակները: Նա եւս գտնվում է Վանաձորի բժշկական կենտրոնում:





























