Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 31 շենքի 10-րդ բնակարանի բնակիչը թունավորվել է: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 29-ին, ժամը 20.16-ին:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, պարզվել է, որ բնակիչը` 28-ամյա Ս. Ասատրյանը, թունավորվել է եւ մահացել:





























