Հունվարի 21-ին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախօրեին՝ հունվարի 21-ին հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:
Հայ ազգային կոնգրեսի մամուլի ծառայութունից NEWS.am-ին հայտնեցին, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները:
Քննարկվել են նաեւ Հայաստանում ժողովրդավարության վերականգնմանն առնչվող հարցեր: Հատուկ անդրադարձ է եղել քաղբանտարկյալների եւ նրանց ազատ արձակման հետ կապված հարցերին:
Հանդիպմանը մասնակցել են Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը:




























