NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Եվրախորհրդարանում Լիտվայի անդամ Լեոնիդաս Դոնսկիսի հոդվածը, որը հրապարակվել է լիտվական «15 min» կայքում։

«Ջորջ Օրուելը մի անգամ ներկայացրել է բռնության հանդեպ երկակի ստանդարտների աղբյուրները, երբ խոսքը վերաբերում է եվրոպական պացիֆիստներին։ Իրենց երկրներում բախվելով բռնության փաստերի, նրանք այնպիսի դիրք են գրավում, որ կասկածելի ու անհասկանալի ոչինչ չի մնում, սակայն օտար երկրներում իրականացված բռնությունների նկատմամբ նրանք աչք են փակում։

Իրականում որոշ դեմոկրատներ գաղտնի հիանում են բռնապետերով: Դա անհավանական է չնչում, բայց դա է փաստը: Նրանք կարծում են, որ դեմոկրատիայի պայմաններում ուժեղ ձեռք գտնելու իրենց անկարողությունը խոսում է դեմոկրատիայի պակասի մասին։ Իսկ դա  դեմոկրատիայի հանդեպ նրանց անվստահ լինելու վառ ապացույց է։ Նրանք հաստատում են իշխանության կառուցվածքը, բայց պատրաստ չեն ողջ ուժերը ներդնել նրա համար։

Այստեղ իր դերն ունի նաեւ մարդկայն սնափառությունը՝ կարմիր գորգերը, ճոխ արարողությունները, շամպայնն ու ձկնկիթը, ճոխությունը։ Այս բոլորը արեւմտյան դեմոկրատական քաղաքական գործչի կյանքի անբաժան մասն են կազմում, իհարկե եթե նա չունի բարձր պաշտոն, հեղինակություն ու անվիճելի լեգիտիմություն։ Բոլորը ցանկանում են պատվի ու ճանաչման արժանանան։

Բոլոր այս մտորումները ակտուալ են այն լույսի ներքո, ինչ վերջերս տեղի ունեցավ Հունգարիայի եւ Ադրբեջանի միջեւ։ Ինչպես հայտնի է, ադրբեջանցի սպան գազանաբար սպանել էր հայաստանցի իր գործընկերոջը Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ։ Մարդասպանը դատապարվեց ցմահ ազատազրկման Հունգարիայում, սակայն հանձնվեց Ադրբեջանին եւ արդարացվեց նախագահ Իլհամ Ալիեւի կողմից։ Ավելին, նրա կոչումը բարձրացրեցին եւ մեծարվեց որպես ազգային հերոս։ Այդ անմարդկային եւ դաժան օրինակն առանձնապես սարսափելի է այն պնդումների ֆոնին, որ Վիկտոր Օրբանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ ձեռք էր բերվել համաձայնություն տնտեսական համաձայնագրերի վերաբերյալ։

Փաստն այն է, որ Վիկտոր Օրբանն նույնքան դեմոկրատ է, որքան Իլհամ Ալիեւը։ Նրանց միջեւ եղած միակ քաղաքական տարբերությունն այն է, որ առաջինը գործում է թույլ եւ վտանգված ժողովրդավարության պայմաններում, իսկ երկրորդը՝ բացահայտ բռնապետության, որը ձեւացնում է իրեն որպես անցումային ժողովրդավարություն։