Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հունվարի 22-ի երեկոյան Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված` հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` Դավութօղլուն Քլինթոնին տեղեկացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասին: Զրույցում Դավութօղլուն հայտնել է Հայաստանի ՍԴ որոշման վերաբերյալ իր անհանգստությունը եւ նշել, որ այն վնասում է ստորագրված արձանագրություններում ձեռք բերված փոխհամաձայնությանը:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Թուրքիան գործընթացը շարունակելու մեջ վճռական է, եւ չպետք է թույլ տրվի վնաս հասցնել գործընթացին:
Քլինթոնը եւ Դավութօղլուն որոշել են կարգավորման գործընթացը առաջ տանելու համար առաջիկա օրերին շփումները շարունակել նաեւ թեմայով հետաքրքրված Շվեցարիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ այլ երկրների հետ:




























