Վաղը` նոյեմբերի 6-ին, ժամը 13:00-ին Նոր Նորքի Գայի (Հայկ Բժշկյանց) արձանի հարակից պուրակում կկայանա թիվ 1 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանի նախընտրական քարոզարշավի մեկնարկը:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, որ միջոցառմանը ներկա կլինեն Սաֆարյանի նախընտրական շտաբի ղեկավար, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, կուսակցության նախկին եւ ներկա պատգամավորներ, այլ քաղաքական ուժերի, հասարակական շարժումների ներկայացուցիչներ:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am