Նոյեմբերի 5-ին, ժամը 10.00-ին, Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 45 շենքի մոտից ոստիկանություն բերման է ենթարկվել 36-ամյա Վլադիմիր Մ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա նոյեմբերի 3-ից հետախուզվում էր ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելու մեղադրանքով: