Երեւանում, նոյեմբերի 5-ին, ժամը 15.20-ի սահմաններում, «Լեքսուս»  մակնիշի ավտոմեքենան Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել  է «Մերսեդես 230-Ե» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Մերսեդես 230-Ե»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: