Նոյեմբերի 5-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Մասիս-Հայանիստ-Էջմիածին ճանապարհին՝ Դաշտավան գյուղի հատվածում, «Մերսեդես C-220» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել էլեկտրասյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























