Լոռիի մարզում ընթացիկ տարվա 10 ամիսներին ավելացել են հրդեհների դեպքերն ինչպես չոր խոտածածկ տարածքներում, այնպես էլ անտառածածկ գոտիներում: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում մարզային փրկարարական վարչությունից հայտնել են, որ նշված ժամանակահատվածում մարզի ողջ տարածքում գրանցվել է 386 հրդեհի դեպք, որից 145-ը՝ չոր խոտածածկույթով տարածքներում, իսկ մնացած 121-ը՝ անտառածածկ տարածքներում:
Նախորդ տարվա նույն ժամանակաատվածում մարզային փրկարական վարչությունում գրանցվել է հրդեհների 115 դեպք, որոնցից 13-ը անտառածածկ տարածքներում: Փասորեն այս տարի մարզի ողջ տարածքում նախորդ տարվա համեմատ շուրջ 3 անգամ ավելի հրդեհներ են գրանցվել:
Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի/NEWS.am




























