«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը եւ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը մեկնում են Դուբլին, մասնակցելու Եվրոպայի լիբերալ կուսակցության համագումարին:

Կուսակցությունից հայտնում են, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հայտ է ներկայացրել Եվրոպայի լիբերալ կուսակցությանն անդամակցելու համար: