Հայ հեղափոխական դաշնակցության «Սիմոն Վրացյան» կենտրոնում այսօր՝ հունվարի 23-ին կայացել է հայ-թուրքական արձանագրությունների դեմ համախմբված քաղաքական կուսակցությունների հերթական հավաքը։
ՀՅԴ Գերագույն մարմին լրատվական բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ հավաքին քննարկվել են Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը՝ հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրությանը համապատասխանելու մասին, առկա իրավիճակը, պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համատեղ քայլերի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն եւ նրան միացած մեկ տասնյակից ավելի կուսակցություններ բողոքում են երկկողմ հարաբերությունների հաստատման հայ-թուրքական արձանագրությունների դեմ՝ ստորագրված հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում, նշելով, որ դրանք անթույլատրելի նախապայմաններ են պարունակում:




























