Lոռիի մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ 42 շենքի թիվ 14 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը: Փրկարարները բացել են դուռը եւ անօգնական վիճակում հայտնաբերել Ա. Աբովյանին (մոտ 65 տարեկան), որին եւ հանձնել են շտապօգնության աշխատակիցներին: