«ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հայտարարությունը վկայում է այն մասին, որ այդ երկիրը սատարում է ՀՀ Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը, քանի որ լավ է գիտակցում, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կարող է ձգձգվել միայն Թուրքիայի, եւ ոչ երբեք Հայաստանի կողմից»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը։
Նրա կարծիքով, նման հայտարարություններ արվում են՝ մեկ անգամ եւս հիշեցնելու համար Թուրքիային, որ նախապայմաններ առաջ քաշելը վնասում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին. «Ամեն դեպքում կարծում եմ, որ Ֆիլիպ Գորդոնի հայտարարությունը բացառապես թուրքական կողմին է վերաբերում եւ Հայաստանի հետ որեւէ առնչություն չունի, քանի որ Հայաստանը մինչ օրս չի շեղվել ճիշտ ճանապարհից»,- նշեց Կարեն Ավագյանը։




























