Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Շենգավիթի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, բնակարանային գողություններ կատարելու կասկածանքով, նոյեմբերի 2-ին, ժամը 17:30-ի սահմաններում, Քանաքեռ 6-րդ փողոցից բաժին բերման են ենթարկել 46-ամյա Էլմիրա ու Գայանե Սարգսյաններին:
Նրանք խոստովանել են, որ հագուստ վաճառելու պատրվակով պարբերաբար մտել են Երեւան քաղաքի եւ մարզերի բնակարաններ. նրանցից մեկը խոսակցությամբ շեղել է տանտիրոջ ուշադրությունը, իսկ մյուսը` գողացել ձեռքի տակ ընկածը` հիմնականում գումար: Երբեմն նրանց է միացել նաեւ Էլմիրա Սարգսյանի քույրը` 40-ամյա Ալվարդ Սարգսյանը:
Ոստիկանները հիմնավոր կասկածներ ունեն, որ Սարգսյանների հանցավոր գործողություններից տուժածներն անհամեմատ շատ են: Նրանք կարող են դիմել ոստիկանության Շենգավիթի կամ մոտակա բաժին:





























