Երեւանի Բագրատունյաց պողոտայի 31 հասցեի մոտակայքում ավտոմեքենա է այրվում: Այս մասին ահազանգն Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է նոյեմբերի 7-ին, ժամը 15.15-ին:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Մասամբ այրվել է Ռ.Բարոսյանին պատկանող «Վազ-2107» մակնիշի 68 ԼՕ 229 համարանիշի ավտոմեքենայի սրահը:





























