Երեւան-Սեւան մայրուղու 13-կմ-ում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 20 TV 146 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլորվել ձորը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է նոյեմբերի 7-ին, ժամը 17.03-ին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պատահարի հետեւանքով վարորդը դուրս էր նետվել մեքենայից եւ տեղում մահացել: Փրկարաները դեպքի վայրում հայտնաբերել են վարորդ` 30-ամյա Սոս Ավագյանի դին եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին: