Ամերիկացի գիտնականները պարզել են, որ երկարակեցության համար պետ չէ հատուկ դիետաներ պահել, երիտասարդացնող ընթացակարգեր անցնել կամ որեւէ այլ բարդ մեթոդների դիմել: Պետք է, պարզապես, զբոսնել մաքուր օդին, սակայն դրանք պետք է լինեն բավական երկարատեւ:
Եթե մաքուր օդին ինտենսիվ քայլքով զբոսնեք շաբաթական 7,5 ժամ (օրական մոտավորապես մեկ ժամ), դա կօգնի ավելացնել կյանքի տեւողությունը 4-5 տարով: Ընդ որում, ամենօրյա զբոսանքը երկարացնում են կյանքն, անկախ նրանից, թե որքան եք Դուք կշռում, հաղորդում է Medikforum-ը:
Նման եզրակացության են եկել Բեթեսդ քաղաքի Քաղցկեղի ազգային ինստիտուտի աշխատակիցները: Գիտնականները վերջին 10 տարիներին վերլուծել են 40 տարեկանից բարձր տարիքի ավելի քան 650 հազար ամերիկացիների առողջական վիճակը: Արդյունքում պարզվել է, որ նրանք, ովքեր հանգստյան օրերին եւ աշխատանքից ազատ ժամերին պարբերաբար մարզվել են կամ զբոսնել, ավելի հազվադեպ են մահացել, քան մյուսները:
Շաբաթական 2,5 ժամ ֆիզիկական աշխատանքով զբաղվող ամերիկացիները, միջինը, 3-4 տարի երկար են ապրել: Առավել երկարակյաց են նրանք, ովքեր զբոսանքին կամ ֆիզիկական աշխատանքին տրամադրել են շաբաթական առնվազն 7,5 ժամ:
Պարզվել է, որ ֆիզիկական աշխատանք չկատարող նիհար մարդիկ 3 տարի ավելի քիչ են ապրում, քան գեր մարդիկ, ովքեր ժամանակ են գտնում ֆիտնեսի կամ զբոսանքի համար:





























