Հայաստանի գլխավոր դատախազի հրամանով Գեւորգ Երեմյանը նշանակվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Շենգավիթ վարչական շրջանի դատախազի պաշտոնից:

Գլխավոր դատախազի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Շենգավիթ վարչական շրջանի դատախազ է նշանակվել Արթուր Դավթյանը՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից:

ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ   հրամանով Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ է նշանակվել Լեւոն Չարխիֆալակյանը: