Լաբորատոր հետազոտությունների արդյունքներով հաստատվել է սիբիրյան խոցի կասկածելի եւս մեկ դեպք։
Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի երիտասարդ բնակչուհին բուժում է ստանում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։ Հիվանդության մաշկային ձեւն է, վիճակը միջին ծանրության է։ Բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակներում։
Հիվանդ անասուն հայտնաբերված բոլոր տարածաշրջաններում ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից շարունակվում են բակային համայցերը, կանխարգվելիչ եւ հակահամաճարակային միջոցառումները։




























