Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ժամը 00.50-ին, Երեւանի Բաղրամյան պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 32-ամյա մի կնոջ, այնուհետեւ բախվել ճամփեզրին կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթի ենթարկված կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: