Երեւանի Մինսկի փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է նոյեմբերի 10-ին, ժամը 08.47-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի (առանց համարանիշի) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից եւ հարվածել էլ. սյանը: Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 24-ամյա Ն. Մանուկյանին: