Նոյեմբերի 9-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Ջրարբի գյուղի բնակիչ, 1981 թ. ծնված Դեղձանիկ Բ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա 2011 թ. դեկտեմբերին, հյուրընկալվելով համագյուղացու տանը, ննջասենյակի պահարանից գողացել է 5.000.000 դրամ արժողության ոսկյա զարդեր:

Գողության մասին տուժողը նախկինում ոստիկանություն չէր դիմել:

Կատարվում է նախաքննություն: